Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Ձեր գնումների զամբյուղում փոքր ընտրությունը կարող է օգնել հայ արտադրողին և աջակցել հայ ժողովրդի՝ սեփական ապագան ընտրելու իրավունքին․ Կոս

Ձեր գնումների զամբյուղում փոքր ընտրությունը կարող է օգնել հայ արտադրողին և աջակցել հայ ժողովրդի՝ սեփական ապագան ընտրելու իրավունքին․ Կոս

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ինստագրամի իր էջում անդրադարձել է ԵՄ Խորհրդի՝ Հայաստանի հետ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումների հաստատմանը, որոնք նախատեսում են ներմուծման տուրքերի վերացում։ Որոշումը տարածվելու է դեպի Եվրամիություն արտահանվող հայկական ապրանքների մոտ 80%-ի վրա։

«Այսօր մենք որոշում կայացրինք մեր շուկան բացել հայկական արտադրանքի գրեթե 80%-ի համար՝ ծիրանից ու բալից մինչև լոլիկ և ծաղիկներ։

Մենք ցանկանում ենք հայ ֆերմերներին և արտադրողներին նոր հնարավորություններ տալ այն բանից հետո, երբ Ռուսաստանը սահմանափակեց իր շուկա մուտքը՝ Եվրոպային մերձենալու Հայաստանի ժողովրդավարական որոշումից հետո։

Արտադրանքներից մեկը նաև հայտնի հայկական լավաշ հացն է։ Անցյալ տարի ես այցելեցի ավանդական հացաբուլկեղենի խանութ և տեսա, թե ինչպես է այն պատրաստվում։ Այն համեղ է։

Հաջորդ անգամ, երբ շաբաթական գնումներ կատարեք, ուշադրություն դարձրեք հայկական արտադրանքին։

Ձեր գնումների զամբյուղում փոքր ընտրությունը կարող է օգնել հայ ֆերմերներին և արտադրողներին և աջակցել հայ ժողովրդի՝ սեփական ապագան ընտրելու իրավունքին»,- գրել է նա։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում