ԱՄՆ-ը մտադիր է վերականգնել և ընդլայնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում

ԱՄՆ-ը մտադիր է վերականգնել և ընդլայնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում

Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ-ը մտադիր է վերականգնել և ընդլայնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում: Խոսքը հարավային Նարսարսուակի մասին է, որտեղ Միացյալ Նահանգները ռազմաբազա է ունեցել 1950-ականներին:

Ըստ մամուլի՝ բազա է տեղակայվելու նաև արևելյան ափին, որը ներկայումս օգտագործում են դանիական հատուկ նշանակության ուժերը: Այժմ Միացյալ Նահանգները միայն մեկ բազա ունի Գրենլանդիայում՝ Պիտուֆիկը:

Անցած շաբաթ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը համաձայնության է հասել Դանիայի և Թագավորության մաս կազմող Գրենլանդիայի հետ: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնն անժամկետ իրավունք է ստացել «Գրենլանդիայում անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է կղզու և ԱՄՆ-ի անվտանգությունն ապահովելու համար»:

Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները հաստատել են ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները՝ նշելով, որ դրանք, ի թիվս այլնի, հարգում են Դանիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև գրենլանդացիների ինքնորոշման իրավունքը:

Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ Դանիան ի վիճակի չէ ապահովել Գրենլանդիայի անվտանգությունը։ Նա մտահոգություն էր հայտնում, որ կղզին շրջապատված է ռուսական և չինական նավերով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում