Հայաստան–Մեծ Բրիտանիա․ COP17-ին ընդառաջ քննարկում համագործակցության խորացման շուրջ

Հայաստան–Մեծ Բրիտանիա․ COP17-ին ընդառաջ քննարկում համագործակցության խորացման շուրջ

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի և գյուղական հարցերի պետքարտուղար Դեյմ Անջելա Իգլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական օրակարգի շրջանակում հայ-բրիտանական համագործակցության հետագա խորացման և առաջիկա COP17-ի շուրջ համատեղ աշխատանքի հարցերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթությունները:

Կարևորվել են Միացյալ Թագավորության ակտիվ քաղաքական և փորձագիտական մասնակցությունը COP17-ին և մեր թիմերի միջև սերտ համակարգման շարունակականությունը՝ համաժողովին ընդառաջ և դրա ընթացքում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում