Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» պանելային քննարկմանը։ Այդ մասին հայտնում են էկոնոիմիկայի նախարարությունից:

Նախարարը ներկայացրել է բժշկական զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով երեք կարևոր ուղղություն.

Հայաստանի միջազգային հասանելիության ընդլայնում՝ օդային կապերի զարգացում և վիզաների տրամադրման ընթացակարգերի պարզեցում, բժշկական և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում՝ սարքավորումների ձեռքբերման և հյուրանոցների ու առողջարանների կառուցման ու վերանորոգման աջակցության ծրագրերի միջոցով, մարզերում զբոսաշրջային նոր ուղղությունների ձևավորում՝ TRIP ծրագրի շրջանակում նախատեսվող 7 զբոսաշրջային կլաստերների միջոցով, այդ թվում՝ բժշկական զբոսաշրջության ուղղությամբ։

Գևորգ Պապոյանը նշել է, որ բժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է ոչ միայն առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման, այլև Հայաստանի տնտեսության համար՝ ստեղծելով նոր ներդրումների, ծառայությունների արտահանման, աշխատատեղերի և տնտեսական զարգացման այլ հնարավորություններ։

Պանելային քննարկման մյուս բանախոսներն էին Մոնտենեգրոյի զբոսաշրջության նախարար Սիմոնիդա Կորդիչը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավարի Սիդհարտա Սանկար Դատան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում