COP17 Endgame աշխատաժողովին անդրադարձ է կատարվել COP17-ի արդյունքների հետագա առաջմղմանը

COP17 Endgame աշխատաժողովին անդրադարձ է կատարվել COP17-ի արդյունքների հետագա առաջմղմանը

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Հայաստանյան նախագահության աշխատանքային հանդիպումների շրջանակում, ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Բազմակողմ բանակցությունների կենտրոնի (CEMUNE) կողմից նախագահության համար կազմակերպված «COP17 Endgame» աշխատաժողովին։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են վստահության և առաջնորդության ամրապնդմանը, կողմերի միջև կոնսենսուսի ձևավորմանը, բանակցությունների արդյունավետ կազմակերպմանն ու համակարգմանը, հաղորդակցությանը, ինչպես նաև ոչ պետական դերակատարների ներգրավմանն առնչվող հարցեր։

Քննարկումների առանցքում է եղել նաև Համաժողովի ավարտից հետո Հայաստանի նախագահության շարունակական դերակատարությունը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել COP17-ի արդյունքների հետագա առաջմղմանը, կենսաբազմազանության ոլորտում ընդունված որոշումների` ազգային մակարդակով իրականացմանը, ինչպես նաև մինչև 2030թ. Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի թիրախների իրականացման ուղղությամբ շոշափելի արդյունքների ապահովման նպատակով նախագահության հնարավոր ներգրավվածությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում