Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին

Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին

Ուկրաինան ստեղծել է համագործակցության նոր ձևաչափ՝ «Կարպատյան ութնյակ» (C8): Ըստ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ այն ուղղված է ամրապնդելու համագործակցությունը տարածաշրջանի երկրների միջև, անվտանգության, էներգետիկայի և տնտեսության ոլորտներում։

Պետության ղեկավարի խոսքով՝ Կարպատյան գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայում առաջին անգամ և միավորում է հարևան երկրների շրջաններն ու համայնքները: C8 ձևաչափը ներառում է ութ մասնակից՝ Ռումինիան, Սերբիան, Լեհաստանը, Սլովակիան, Չեխիան, Ավստրիան, Հունգարիան, Եվրամիությունն ամբողջությամբ։

Զելենսկին ընդգծել է, որ դաշինքի ստեղծումը կոչված է մերձեցնելու երկրներին և ստեղծելու նոր հարթակ ընդհանուր խնդիրների լուծման համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում