Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին զինված ուժերին հրահանգել է անմիջապես և առանց աշխարհագրական որևէ սահմանափակման արձագանքել թշնամու ցանկացած սպառնալիքի։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ բարձրաստիճան հրամանատարների հետ հանդիպմանը Խամենեին նշել է՝ եթե հակառակորդները վերսկսեն հարձակումները, ապա Իրանի զինված ուժերը և ժողովուրդը կորոշեն՝ ինչ պայմաններով կավարտվեն այդ հարձակումները։
Նա նաև կարգադրել է թարմացնել ռազմական թիրախների ցուցակը, որպեսզի ամերիկյան և իսրայելական ֆիզիկական և ոչ ֆիզիկական ակտիվները լինեն Իրանի զինված ուժերի հասանելիության սահմաններում։










