ՔՔրիստինե Ոսկանյան

Բնությանն ավելի մոտ. ամփոփվել է «Իմ ժամանակը» ծրագիրը

Բնությանն ավելի մոտ. ամփոփվել է «Իմ ժամանակը» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մունետիկ» մշակութային ՀԿ-ն իրականացրել է «Իմ ժամանակը» երիտասարդական ծրագիրը, որի ամփոփիչ ցուցահանդեսին ներկա է եղել  նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագիրն իրականացվել է Տավուշի մարզի Այգեձոր համայնքում: Հայաստանի տարբեր մարզերից Այգեձոր ժամանած երիտասարդները քսան օրվա ընթացքում մասնակցել են գեղանկարչության վարպետաց դասերի, ուսումնասիրել համակարգչային անիմացիոն տարբեր ծրագրեր, ծանոթացել տեղի հուշարձաններին, իրականացրել բացօթյա էտյուդներ, անցկացրել արվեստի մասին զրույց-քննարկումներ:

Ծանոթանալով տեղի բնությանն ու հուշարձաններին՝ վարպետաց դասերից ստացած գիտելիքով երիտասարդները նկարել են իրենց տպավորությունները, որոնք վերածվել են անիմացիոն ֆիլմերի: Տեսանյութերի բովանդակությունն արտացոլել է մասնակիցների` շրջակա միջավայրից ստացած տպավորություններն ու գիտելիքները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում