ԷԷմմա Վարդանյան

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

ՌԴ տարածքում պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն

«ՌԴ տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 15-25-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում