ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters

ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters

Ռուսաստանի ներկայացուցիչը հաջորդ շաբաթ Հյուսթոնում կմասնակցի «Քսանի խմբի» (G20) երկրների էներգետիկայի նախարարների հանդիպմանը: Այս մասին Reuters-ին հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Նշվում է, որ օգոստոսին ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը մասնակցել է Հյուսիսային Կարոլինայում G20-ի երկրների հանդիպմանը: Դա Ռուսաստանի ֆինանսների նախարարի առաջին անձնական ներկայությունն էր ֆորումին՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր:

Սպիտակ տունը դեռևս չի հայտնել, թե Ռուսաստանից ով է մասնակցելու հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանը: Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն նաև էներգետիկ ոլորտի ներկայացուցիչներ Եվրոպայից և Ասիայից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում