ԷԷմմա Վարդանյան

Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ

Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հետևել է համայնքում իրականացվող շինաշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում է համայնքապետարանը։

Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները եղել են Մարալիկի մանկապարտեզում, որտեղ աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց դրանց  տեմպը դանդաղ է։ Համայնքի ղեկավարը հայտնել է իր  դժգոհությունն այս առնչությամբ և  հորդորել շինարարին՝ ավելացնել աշխատակիցների թիվը, այլապես նման ընթացքով  մանկապարտեզի շինաշխատանքները նախանշված ժամկետում չեն ավարտվի:

Այնուհետ համայնքի ղեկավարն այցելել է Գուսանագյուղով անցնող Հոռոմ-Արթիկ- Ալագյազ հիմնանորոգվող ճանապարհահատված,  որտեղ այդ պահին  շինարարություն  չի  ընթացել: Շինարարների բացակայությունն առաջացրել է համայնքի ղեկավարի դժգոհությունը:

Շինարարներ չեն եղել  նաև Շիրակավանի՝ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող մուտքի ճանապարհի և հրապարակի հատվածում: Թերացումներն ու խախտումներն արձանագրվել են:

Արման Սարիբեկյանը եղել է նաև Շիրակավանի դպրոցի շինհրապարակում, որտեղ շինարարության ընթացքը գնահատվել է  բավարար:  Ջրափիի դպրոցում ևս շինաշխատանքներն ընթանում են բնականոն հունով :

Այցերը շինհրապարակներ լինելու են շարունակական: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում