ՔՔրիստինե Ոսկանյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են ատամնաբուժական կենտրոն տեղափոխված դատապարտյալին թմրանյութի նմանվող զանգվածների փոխանցումը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են ատամնաբուժական կենտրոն տեղափոխված դատապարտյալին թմրանյութի նմանվող զանգվածների փոխանցումը

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը պահպանության ապահովման բաժնի ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է Երևանում գործող ատամնաբուժական կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Բժշկական կենտրոնում գտնվելու ընթացքում դատապարտյալը ցանկություն է հայտնել օգտվել սանհանգույցից: Մուտք գործելուց առաջ ծառայողները, օրենքով սահմանված կարգով, իրականացրել են ակնադիտական զննություն, ինչի արդյունքում զուգարանակոնքի ջրի բաքի տեսանելի հատվածում հայտնաբերել են սպիտակ, կպչուն ժապավենով ամրացված սև փաթեթ՝ առանձնացված երկու փաթեթներով:

Փաթեթներից մեկում առկա է եղել թմրանյութի նմանվող, դեղնականաչավուն զանգված՝ 4.9 գրամ քաշով, իսկ մյուսում՝ սպիտակ, բյուրեղանման զանգված՝ 1.9 գրամ քաշով:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում