ՔՔրիստինե Ոսկանյան

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Յուրա Պապյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

 

Յուրա Վանյայի Պապյանի կենսագրությունը 
 
Ծնվել է 1976 թվականի մարտի 31-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում:

 

Աշխատանքային գործունեությունը
 

2022-2026 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ,

2020-2022 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ,
2018-2020 թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի տեղակալ և հետաքննության բաժանմունքի պետ,
2017-2018 թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասի պետ,
2014-2017 թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքի պետ,
2012-2014 թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ,
2008-2012 թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ինֆորմացիայի և վերլուծության ավագ տեսուչ,
2004-2008 թթ. - ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ,
I-V.2004 թ. - ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի պրոֆիլակտիկայի խմբի ոստիկանության տեղամասային տեսուչ,
1999-2004 թթ. - Տավուշի մարզային ՆԳ վարչության Նոյեմբերյանի ՆԳ բաժնի պրոֆիլակտիկայի խմբի միլիցիայի տեղամասային տեսուչ,
VI-XI.1999 թ. - Տավուշի մարզային ՆԳ վարչության Նոյեմբերյանի ՆԳ բաժնի հասարակական անվտանգության ծառայության բաժանմունքի տեսուչ:

 

Կրթությունը

1999 թվականին ավարտել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը:

 

Պարգևներ

 

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

 

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում