ԼԼիլիթ Ասատրյան

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանն այսօր՝ սեպտեմբերի 4–ին հրապարակել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ իր որոշումը։ Ըստ այդմ՝ կալանքը երկարաձգվել է 2 ամսով:

Հիշեցնենք՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել էր առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով: Դատարանը բավարարել էր նրան 2 ամսով կալանավորելու միջնորդությունը:

Հիշեցնենք նաև՝ ՔԿ-ում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում նախօրեին միաժամանակյա խուզարկություններ էին կատարվել, ինչից հետո առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել էին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում