«Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի 4-րդ սերունդը կսկսի իր ուսումնական ճանապարհը

«Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի 4-րդ սերունդը շուտով կսկսի իր ուսումնական ճանապարհը։
Այս մասին հայտնում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։

2026–2028 թվականներին ծրագրում ուսանելու և մագիստրոսի աստիճան ստանալու համար օգոստոսի 28-ին ընդունելության քննություններն է հանձնել դիմորդների վերջին խումբը։ Ընդհանուր առմամբ քննություններին մասնակցել է 21 դիմորդ։

Հիշեցնենք, որ 2025 թվականից «Քվանտա» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ։







