ՏՏաթև Խաչատրյան

Գառնահովիտ բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցվել է․ Նիկոլ Փաշինյան

Գառնահովիտ բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցվել է․ Նիկոլ Փաշինյան

Արագածոտնի մարզի Թալին համայնքի Գառնահովիտ բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։

Այստեղ ևս վարչապետը շնորհավորել է բոլորին դպրոցի շինարարության ավարտի և աշխատանքների մեկնարկի առթիվ և ընդգծել, որ հերթական անգամ կարելի է ասել, որ գյուղում իր պատմության ամենամեծ ներդրումն է տեղի ունեցել. «Մենք պատկերացնում ենք, որ դպրոցը մի կենտրոն է, մի կետ է, առանցք է, որի շուրջ կյանքը պետք է վերստեղծվի Գառնահովիտում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնել, որ դպրոցը դառնալու է այն կետը, որտեղ կյանքը Գառնահովիտում և մերձակա գյուղերում վերակենդանանալու է, վերաակտիվանալու է, ինչպես նաև դառնալու է սոցիալական շփումների հարթակ բնակչության համար:

«Մենք կառուցում ենք դպրոցներ, որը ոչ միայն ապրելու, այլ լավ ապրելու հմտություններ, լավատեսություն և էներգիա կհաղորդի ոչ միայն երեխաներին, այլև նրանց ծնողներին։ Եվ մենք այս նախագծով, այդ թվում՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» և էլի «300 դպրոց, 500 մանկապարտեզ», հուսահատության արեալը վերածում ենք կյանքի պետության, որտեղ մարդը պետք է ապրի, որտեղ մարդը պետք է ապրի բարեկեցիկ, ազատ և անվտանգ»,- ընդգծել է երկրի ղեկավարը։

Իր խոսքում վարչապետը նշել է, որ դպրոցը հագեցած է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով, որոնք ունեն Երևան քաղաքի կենտրոնի դպրոցները. «Հիմա ընդհակառակը, կենտրոնում կարող է արդեն կան դպրոցներ, որոնք այս հնարավորությունների մի մասը չունեն»:

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Այլևս կյանքը պետք է ինքն իր մասին անընդհատ հայտարարի Գառնահովիտում, իսկ որպեսզի կյանքն ինքն իր մասին ամեն օր հայտարարի Գառնահովիտում՝ պետք է Գառնահովիտում ապրող մարդիկ ամեն օր իրենք իրենց մասին հայտարարեն, և այդ հայտարարությունը, համոզված եղեք, առանց արձագանք չի մնա»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում