Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի Բաղդասարյան

Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ամբողջությամբ մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը։ Այս մասին հայտնել է պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ դատարանը վերահաստատել է, որ իր հրապարակումը գտնվել է խոսքի ազատության սահմաններում։
Հայցը ներկայացվել էր այս տարվա հունիսի 17-ին Նազելի Բաղդասարյանի կատարած ֆեյսբուքյան գրառման համար, որով նա քննադատել էր Սամվել Կարապետյանին։









