Օգոստոս 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Հոսանք ներկրելու-վաճառքի թեմա կը քննարկենք Ատրպէյճանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիոյ հետ. Փաշինեան:

Փաշինեան և Քոպախիծէ Հայաստան–Վրաստան ռազմավարական յարաբերութիւններու օրակարգին առնչուող հարցեր քննարկած են։

Երևանը մինչ օրս հարկ չէ համարած ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եւրոպայի համարկման իր ձգտումները. Զախարովա:

Հայաստանը փաստացի չի մասնակցիր ՀԱՊԿ-ի աշխատանքներուն. Մասատիկով:

Քրեմլին տեղեկութիւն չունի Ռուսաստան-Ամերիկա-Ուքրանիա եռակողմ բանակցութիւններու յաջորդ փուլի մասին. Փեսքով:

Աթոմակայանի միջազգային գործակալութիւնը առայժմ չի կրնար ստուգումներ կատարել յարձակման ենթարկուած իրանեան կորիզային կայաններուն մէջ. Էսլամի:

Արաքչի ՄԱԿ-ին կոչ ըրած է արձագանգել Իրանի դէմ Ամերիկայի յայտարարած տնտեսական պատերազմին:

Նեփալի և Չինաստանի մէջ ջրհեղեղներու հետևանքով զոհերու թիւը 270-ը անցած է. 1000-էն աւելի անհետ կորած կայ, որմէ 500-ը՝ օտար երկրացիներ են:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում