Օգոստոս 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարո Թարվերդյան

ՀԱՊԿ խաղաղապահները Հայաստան չեն մտնելու, և ընդհանրապէս խաղաղապահ չի մտնելու Հայաստան, որովհետև խաղաղութիւն հաստատուած է. Փաշինեան:

Լաչինի մէջ Հայաստանի և Ատրպէյճանի միջև քննարկուած են էլեկտրականութիւն ներածելու և արտահանելու կարելիութիւնները։

Զելենսքին բարձր գնահատած է Էրտողանի անձնական մասնակցութիւնը և Թուրքիոյ միջնորդութիւնը խաղաղութիւնը մօտեցնելու գործին մէջ:

Նոր զօրահաւաքի մասին պնդումները կեղծ են. Փեսքով:

Ամերիկան Իրանի կառավարութեան և Իսլամական յեղափոխութեան պահապաններու ստորաբաժանման նիւթական աջակցութեան բոլոր աղբիւրները պիտի արգիլէ. Պեսենթ:

Իրանի տնտեսութեան զարկերակները կտրելով՝ Ամերիկան նպատակներուն չի հասնիր. Մատանիզատէ:

Ամերիկան պաշտօնապէս հեռացուց Սուրիան ահաբեկչութիւն հովանաւորող պետութիւններու ցանկէն:

Ամերիկան 50% մաքսատուրք պիտի սահմանէ Գանատայի մէջ արտադրուած մեքենաներուն, բեռնատարներուն և պողպատի համար. Թրամփ:

Չինաստանի մէջ ջրհեղեղներու պատճառով 54 հազար անձ տարհանուած է:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում