Ակնհայտ է, որ խզում կա, բայց Գյումրիում փորձում ենք չկանգնեցնել մեծ ծավալի շինաշխատանքը. Խուդաթյան
Շիրակի մարզում իրականացվող լայնածավալ շինարարական ծրագրերի ընթացքին հետևել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Գյումրիում առաջնահերթ են ճանապարհաշինական ծրագրերը, սակայն որոշ հատվածներում մեկնարկած աշխատանքը դանդաղում է: Դավիթ Խուդաթյանը սա մտահոգիչ է համարել, նկատել, որ 27 փողոցի շինարարական մրցույթում հաղթող է ճանաչվել երկու կազմակերպություն:
Նախարարն անդրադարձել է նաև Գյումրիում առկա կառավարման խնդրին, նշել, թեպետ համայնքային իշխանության հետ առկա խզմանը՝ փորձում են տեղում չկանգնեցնել մեծածավալ շինաշխատանքը:













