ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանում անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման համար

Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանում անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով մաքսատուրքեր է սահմանվում անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման համար: Այս մասին մամուլի հաղորդագրությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

Հաղորդվում է, որ արժեքի 100% մաքսատուրքը կկիրառվի ազգային անվտանգության համար կարևոր «որոշակի չափի կամ որոշակի հնարավորություններով ԱԹՍ-ների, ինչպես նաև դրանց համար նախատեսված կայանների ու որոշակի կարևոր բաղադրիչների» հանդեպ: Այնուհետև հստակեցվում է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է 25 կգ-ից ավելի առավելագույն թռիչքային քաշով և ջերմատեսիլով հագեցած անօդաչու թռչող սարքերին: 25 տոկոս մաքսատուրք կկիրառվի 25 կամ պակաս առավելագույն թռիչքային քաշ ունեցող անօդաչու թռչող սարքերի համար:

Ըստ Թրամփի հրամանագրի՝ 15% մաքսատուրք կսահմանվի Եվրամիությունից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Շվեյցարիայից, Թայվանից և Լիխտենշտեյնից անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման համար: Մեծ Բրիտանիայից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքը կկազմի 10%:

Տուրքերը ուժի մեջ կմտնեն հռչակագրի ստորագրումից 21 օր անց։ ԱՄՆ ազգային անվտանգության համար առանձնապես կարևոր չհամարվող անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների համար տուրքերը կկիրառվեն հռչակագրի ստորագրումից 180 օր հետո։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում