Հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ

ԼԼուսինե Մուրադյան

Հանցավոր դրսևորումների կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով  ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում հետևողականորեն շարունակում է հատուկ միջոցառումները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

ՆԳՆ ոստիկանության ծառայողները շրջայցեր և ստուգողական գործողություններ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում, հանրային այլ վայրերում՝ ուշադրության կենտրոնում պահելով հնարավոր իրավախախտումներն ու հանցավոր դրսևորումները։ 

Իրականացված ծավալուն միջոցառումների արդյունքում կրկին հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք, հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ և այլն։ 

ՆԳՆ ոստիկանության միջոցառումները շարունակվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում