Մայիսի 12-ին նշվում է Բուժքույրերի միջազգային օրը

Մայիսի 12-ին նշվում է Բուժքույրերի միջազգային օրը

1820-ի մայիսի 12-ին Ֆլորենցիայում ծնվեց բժշկության պատմության մեջ մեծ ավանդ ունեցող ամենահայտնի բուժքույրը: Գթության քույր Ֆլորենս Նայթինգեյլը Ղրիմյան պատերազմի ընթացքում կազմակերպեց գթության քույրերի՝ աշխարհում առաջին ծառայությունը: Նրան ուղեկցում էին 38 օգնական` գթության քույրեր եւ միանձնուհիներ: Ֆլորենսի առաջարկած բուժման տարբերակը շատ մոտ էր այսօրվա բուժքույերի աշխատանքային պայմաններին: Լազարեթում Ֆլորենսի բուժման միջոցները զգալիորեն կրճատեց մահացությունների թիվը:

Հետագայում Ֆլորենսը 2 գիրք գրեց, մեկում դիտարկումներ էին փաստերի մասին, որոնք պատերազմի տարիներին ազդեցին բրիտանական բանակի առողջության, հոսպիտալների կառավարման արդյունավետության վրա, մյուսը վերաբերում էր հիվանդների խնամքին:  Իր ներդրած ավանդի համար Նայթինգեյլն ստացավ թագավորական կարմիր խաչ:

1912-ին Կարմիր Խաչի միության եւ Կարմիր կիսամսյակի միջազգային ֆեդերացիան Ֆլորենս Նայթինգեյլի անվամբ շքանշան թողարկեց: Այս շքանշանը ցանկացած բուժքրոջ համար ամենահարգի կոչումն է:

Ֆլորենսը կյանքից հեռացավ 90 տարեկանում Լոնդոնում: Մահից 64 տարի անց աշխարհի 141 երկրների գթության քույրերը միավորվեցին մեկ  կազմակերպության մեջ եւ ստեղծեցին  Բուժքույրերի միջազգային խորհուրդը: Նայթինգեյլը ծննդյան օրն էլ դարձավ միջազգային տոն:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում