Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը խոստանում է մեծ փոփոխություններ

ԷԷմմա Վարդանյան

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Էնդի Բըրնհեմն իր առաջին ելույթն է ունեցել Դաունինգ սթրիթի նստավայրի մոտ, որտեղ ժամանել է թագավոր Չառլզի հետ հանդիպումից հետո։ Նա հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում իր առաջին միջազգային հեռախոսազանգերը կլինեն ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ տեղեկացնում է BBC-ն։

Բըրնհեմն ասել է, որ ցանկանում է ցույց տալ իր պատրաստակամությունը՝ անձամբ աջակցելու Ուկրաինայի առաջնորդին։

«Ես Զելենսկուն կվստահեցնեմ, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն անսասան ու վճռական է։ Ես կլինեմ նրա կողքին, այդ թվում՝ անձամբ»,- ասել է նորընտիր վարչապետը։

Երկուշաբթի թագավոր Չառլզը պաշտոնապես հանձնարարել է Բըրնհեմին ձևավորել կառավարություն։ Մեծ Մանչեսթրի 56-ամյա նախկին քաղաքապետն անցյալ ուրբաթ ստանձնեց Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավարությունը՝ փոխարինելով Քիր Սթարմերին։

Չնայած մի քանի շաբաթ առաջ պարզ էր, որ Բըրնհեմն է դառնալու Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը, նա պաշտոնապես այդ պաշտոնը ստանձնեց միայն երկուշաբթի՝ թագավորի հետ հանդիպումից հետո։

Միջազգային այլ լուրեր՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում