Պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք Գորհայքում

ՎՎարդան Հովսեփյան

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով  փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գորհայքի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձը ապօրինություններ է թույլ տվել։

Ըստ քննության տվյալների՝ համայնքին պատկանող 19 միավոր հողատարածքները, առանց օրենքով նախատեսված կարգի, վարձակալական հիմունքներով տրամադրվել է Սիսիան քաղաքի մի բնակչի։ Պարզվել է, որ հիշյալ հողամասերի վերաբերյալ կազմված մրցութային հանձնաժողովի արձանագրություններում բացակայում են հանձնաժողովի բոլոր անդամների ստորագրությունները։

Պարզվել է նաև, որ 2015 թ. սեպտեմբերի 10-ին Գորհայք համայնքի ավագանու նիստ չի հրավիրվել, և  համապատասխան որոշում չի կայացվել։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա ոստիկանության Սիսիանի բաժնում պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում