Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

Մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

Շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է և արդեն 1 միլիոն 700 հազար է. Ավանեսյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Կարող ենք ասել, որ առողջության ապահովագրության համընդհանուր համակարգի առաջին՝ ներդրման փուլը ինչ-որ առումով անցել ենք, անցել ենք բավական սահուն, որովհետև առաջին իսկ շրջափուլը ենթադրում էր մինչև 1.5 մլն անձի ապահովագրությունը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ուրախ եմ, որ բժշկական կենտրոնների կողմից ապահովագրական համակարգին միանալու գործընթացը բավականին սահուն անցել ենք»,- նշեց նախարարը: 

Նա թվեր ներկայացրեց, որոնք ցույց են տալիս իրականացրած և մատուցած ծառայությունների ծավալները: 

«Ընդհանուր առմամբ մեր շահառուների թիվը հունվարի մեկից աճել է և արդեն 1 միլիոն 700 հազար հոգի է: 

2028 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3 մլն բնակչությանը ներառել ապահովագրության ծրագրի մեջ և ավարտել պետական պատվերի ծրագրերը: 2028 թվականի հունվարից արդեն պետական պատվերը, որպես բյուջետային ծրագիր, արդեն կավարտվի:

1 միլիոն 700 հազար հոգուց ծառայություններից օգտվել է 842 հազար 750 անձ: Սա բավականին մեծ թիվ է, սա նշանակում է, որ թե՛ կանխարգելիչ, թե՛ սքրինինգային, թե՛ ընդհանուր առմամբ դեղերից օգտվելու, բժշկական ծառայություններ հիվանդանոցային օղակում մենք դիմելիության բավական մեծ տեմպ ենք ունեցել: Մատուցված ծառայությունների թիվը 8 մլն 399 հազար 491 է: 

Ընդհանուր 97.4 մլրդ դրամի կատարողական ենք ունեցել»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն ասաց, որ մինչ ընտրությունները հանրության շրջանում անընդհատ արհեստականորեն տարածվող լուրերը, թե, իբր, առողջության ապահովագրությունը կգործի մինչև ընտրությունները և դրանից հետո չեղարկվելու է, իրենց ազդեցությունը ունեցել են դիմելիության աճի վրա:

«Մենք նկատում էինք, որ մայիս ամսին քաղաքացիների մոտ աժիոտաժային վարքագիծ կա, որ հնարավորինս արագ ստանան ծառայություններ՝ վախենալով, որ գուցե հունիսից հետո ապահովագրության բարեփոխումը կանգ առնի: Նաև մեր կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարողությունների ընդլայնման և այլն, մենք կարողացանք դիմակայել այս դիմելիությանը, կառավարել և այս բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք:

Նշեմ, որ այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք արդեն նկատում ենք դիմելիության որոշակի կայունություն: Սա ևս ցույց է տալիս, որ այդ մայիսի վարքագիծը ինչ-որ առումով արհեստականորեն ուռճացված էր, հիմա արդեն կարող ենք գնալ դեպի կայունացում»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:

Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու մասին, օրենքի համաձայն, գաղտնի են. Դատախազություն

Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու մասին, օրենքի համաձայն, գաղտնի են. Դատախազություն

Հայաստանը զարգացնում է «Արմեդ» ազգային էլեկտրոնային առողջապահական ենթակառուցվածքը. նախարարը՝ World Bio Summit 2026 համաժողովում

Հայաստանը զարգացնում է «Արմեդ» ազգային էլեկտրոնային առողջապահական ենթակառուցվածքը. նախարարը՝ World Bio Summit 2026 համաժողովում

Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա

Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա

Էբոլայի դեպքեր՝ Աֆրիկայի երեք երկրում․ Հայաստանի համար ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում

Էբոլայի դեպքեր՝ Աֆրիկայի երեք երկրում․ Հայաստանի համար ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում

Փաշինյանը՝ առողջապահական ծառայությունների հասանելիության մասին

Փաշինյանը՝ առողջապահական ծառայությունների հասանելիության մասին

Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրեր. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրեր. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում