ԳԳոհար Սիմոնյան

Սեբաստիայի հայկական եկեղեցին վերանորոգումից հետո կվերածվի թանգարանի

Սեբաստիայի հայկական եկեղեցին վերանորոգումից հետո կվերածվի թանգարանի

Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում՝ պատմական Սեբաստիայի շրջանում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումն ընթացքի մեջ է՝ տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքիայի մշակութային ժառանգության ու թանգարանների տնօրինության կողմից վերանորոգվելուց հետո այն հանձնվելու է Գյուրունի համայնքապետարանին և դառնալու է քաղաքային թանգարան:

Քաղաքապետ Նամի Չիֆթչին տեղեկացրել է, որ վերանորոգման աշխատանքների զգալի մասն արդեն արված է, և աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է այնտեղ անցկացնել քաղաքի գլխավոր մշակութային միջոցառումները:

Վերանորոգման համար պետությունը հատկացրել է 3 միլիոն 984.000 թուրքական լիրա (մոտ 700.000 դոլար)։

Կյուրին բնակավայրը 20-րդ դարի սկզբին ունեցել է ընդհանուր առմամբ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Հայերն այստեղ զբաղվել են առևտրով, երկրագործությամբ և արհեստներով: Բնակավայրում կար մեկ քարաշեն հայկական եկեղեցի և մեկ դպրոց: 1915 թ.-ին Կյուրինի հայ բնակչությունը ենթարկվել է ցեղասպանության ու տարագրման:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում