ԳԳոհար Սարգսյան

Անվտանգ սննդամթերք երեխաների, տարեցների և խնամքի կարիք ունեցող անձանց համար․ ՍԱՏՄ

Անվտանգ սննդամթերք երեխաների, տարեցների և խնամքի կարիք ունեցող անձանց համար․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ճգնաժամային խնամք ու դաստիարակություն, ինչպես նաև տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք իրականացնող մի շարք հաստատություններում։

 

Վերահսկողական միջոցառումներին հետևել է նաև Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
 

Վերահսկողական այցերի նպատակը նշված կազմակերպություններում սննդամթերքի անվտանգության պահանջների պահպանման մոնիթորինգն էր. ուսումնասիրվել են սննդի կազմակերպման, պատրաստման, պահպանման, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման, ինչպես նաև սննդամթերքի ընդունման և պահման գործընթացները։

 

 

Տիգրան Պետրոսյանը հաստատությունների ղեկավարների հետ քննարկել է ռիսկերի կանխարգելման, խոհանոցային գործառույթների պատշաճ կազմակերպման և անձնակազմի իրազեկվածության բարձրացման հարցերը։
 
Նա ուշադրություն է հրավիրել Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/HACCP) համակարգի սկզբունքներին՝ հիշեցնելով, որ այդ ընթացակարգերի ներդրումը պարտադիր է և ՍԱՏՄ ստուգումների թիրախում:

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կարևորում է երեխաների, տարեցների և խնամքի կարիք ունեցող անձանց համար վերահսկվող-անվտանգ սննդի ապահովումը՝ որպես հանրային առողջության պահպանման կարևոր բաղադրիչ, և շարունակելու է հետևողական աշխատանքներն այդ ուղղությամբ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում