Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում. Թրամփ

ԷԷմմա Վարդանյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում:

«Կա՛մ կլինի «հրաշալի գործարք բոլորի համար, կա՛մ ընդհանրապես ոչ մի գործարք չի լինի», - նշել է նա: Թրամփը նաև հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Աբրահամյան համաձայնագրերի ստորագրումը պետք է լինի Իրանի հետ համաձայնագրի մաս: Այդ փաստաթուղթն, ըստ նրա, պետք է ստորագրեն Սաուդյան Արաբիան, Կատարը, Պակիստանը, Թուրքիան, Եգիպտոսը, Հորդանանը:

«Իրանին այդ համաձայնագրերի մաս դարձնելը նույնպես պատիվ կլինի», - նշել է Թրամփը: Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը հարցերի մեծ մասի շուրջ համաձայնության են հասել, սակայն դեռ հեռու են հաշտության վերջնական համաձայնագրի ստորագրումից:

Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում