Կորած քաղաքացիները հայտնաբերվել են. ԱԻՆ

ՎՎարդան Հովսեփյան

Գեղամա լեռներում մոլորված «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը գտնվել է: Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:  

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է՝ չի հաջողվում կապ հաստատել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնել են, որ որոնողական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար-ծառայող և 15 քաղաքացի: Այսօր առավոտյան ժամը 09:30-ի դրությամբ որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել էր նաև ուղղաթիռ:

ԱԻՆ-ը հայտնում է, որ ժամը 09:40-ի դրությամբ հաջողվել է կապ հաստատել կորած քաղաքացիների հետ. նրանց հավանական գտնվելու վայրը համարվում է Աժդահակ և Սպիտակասար լեռների միջնամասը:

Որոնողական աշխատանքների իրականացման ընթացքը գտնվում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի անմիջական հսկողության տակ:

Ժամը 09:53-ին փրկարարաներին հաջողվել է գտնել կորած քաղաքացիներին:

Ժամը 10:20-ին փրկարարները կորած քաղաքացիների հետ միասին ուղղաթիռով վայրէջք են կատարել ԱԻՆ շարահրապարակում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում