Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 19-ամյա կարգազանց վարորդի նկատմամբ

Նախօրեին տեղեկացրել էինք, որ 19-ամյա երիտասարդը Երևանում մեքենայով մտածված գերազանցել է ավտոմեքենայի արագությունն ու տեսանկարահանել իր արարքը:
1lurer.am-ին ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին՝ դատախազն այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցել տղայի՝ Վարդան Մարկոսյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 1-ին մասով, 297-րդ հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի 3-րդ կետով և 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 1-ին մասով:









