ՀՀ քաղաքացիները 1-ամսյա ճամփորդության ընթացքում Ղազախստանում կազատվեն հաշվառման պարտավորությունից

ՆՆարե Ոսկանյան

Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի կառավարությունների միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ներկայացրեց, որ  ըստ համաձայնագրի՝ Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիները, միմյանց պետությունների տարածքում մինչև 30 օր գտնվելու դեպքում, ազատվում են գրանցվելու և հաշվառման կանգնելու պարտավորությունից: Մինչև 30 օր ժամկետով ճամփորդությունների դեպքում քաղաքացիներն ազատվում են նաև միգրացիոն քարտ ներկայացնելու պահանջից: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում