Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը 25 տոկոս մաքսատուրք է սահմանում ԵՄ ավտոմեքենաների համար

Թրամփը 25 տոկոս մաքսատուրք է սահմանում ԵՄ ավտոմեքենաների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպական միությունից ներմուծվող մարդատար ավտոմեքենաների և բեռնատարների համար ԱՄՆ մաքսատուրքերը հաջորդ շաբաթ կհասնեն 25 %-ի։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ ԵՄ-ն չի պահպանում ԱՄՆ-ի հետ նախկինում կնքված առևտրային համաձայնագրի պայմանները։ Ի դեպ, դեռևս պարզ չէ, թե համաձայնագրի կոնկրետ որ դրույթներին է Թրամփը հղում կատարել՝ ԵՄ-ին խախտումների համար մեղադրելիս։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ եթե եվրոպական ընկերությունները մեքենաներ և բեռնատարներ արտադրեն ամերիկյան գործարաններում, մաքսատուրքեր չեն գանձվի։

Թրամփը բազմիցս մեղադրել է ԵՄ-ին չարաշահումների համար՝ մատնանշելով ԱՄՆ-ի հետ Եվրամիության առևտրային հաշվեկշռի զգալի ավելցուկն ապրանքների մասով: Բրյուսելն ի պատասխան առարկել է, որ Վաշինգտոնն անտեսում է ԱՄՆ-ի ուժեղ դիրքերը ծառայությունների ոլորտում, որտեղ ամերիկյան կողմն էական առավելություն ունի, հատկապես ինտերնետի ոլորտում:

Եվրախորհրդարանի առևտրի հարցերով հանձնաժողովի ղեկավար Բերնդ Լանգեն խստորեն դատապարտել է Թրամփի հայտարարած մաքսատուրքերի բարձրացումը: «Այս վերջին քայլը ցույց է տալիս, թե որքան անվստահելի է ամերիկյան կողմը։ Այդպես չեն վարվում մտերիմ գործընկերների հետ։ Թրամփի պահվածքն անթույլատրելի է»,- հայտարարել է նա։

Լանգեի խոսքով՝ ԵՄ-ն պետք է պատասխանի «առավելագույն հստակությամբ ու վճռականությամբ, ուժի դիրքերից»: «Մենք նախկինում էլ ենք տեսել նման կամայական քայլեր, նույնիսկ գործընկերների նկատմամբ։ ԵՄ-ն այժմ պետք է պահպանի հստակ և հաստատուն դիրքորոշումը»,- ասել է ԵՀ առևտրի հարցերով հանձնաժողովի ղեկավարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում