ԱԱննա Զախարյան

Կսահմանվեն էկոպարեկային ծառայողի իրավունքները

Կսահմանվեն էկոպարեկային ծառայողի իրավունքները

Նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել Էկոպարեկային ծառայության ծառայողի իրավունքը մասնակցելու պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մշտադիտակմանը: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին գումարված նիստի ընթացքում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Զեկուցողի խոսքով առաջարկվում է նաև օրենքով հստակ սահմանել էկոպարեկային ծառայողի իրավունքը ծառայության արդյունավետ իրականացման նպատակով ՏԻՄ-երի հետ համագործակցելու և տեղեկատվությունն օպերատիվ ստանալու ու փոխանակելու վերաբերյալ:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում