Մարտ 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Միրզոյեան և Պայրամով տարածաշրջանային հարցեր քննարկած են:

Վրաստանն ու Հայաստանը միացնող կազատարի 5.5 քիլոմեթր հատուածը հայկական կողմին խնդրանքով պիտի տեղափոխուի:

Հարաւային Կովկասը ՆԱԹՕ-ի համար ռազմավարական նշանակութիւն ունի. Ռիւթէ:

Եւրամիութեան և Հայաստանին կը միաւորեն ընդհանուր արժէքները. Քոշթա:

Թրամփ 10 օրով յետաձգած է հարուածները Իրանի ուժանիւթի ենթակառուցուածքներուն:

Իրան պայքարը պիտի շարունակէ մինչև «լիակատար յաղթանակ». Մոհամմատ Պաղեր Ղալիպաֆ:

Քուէյթ յայտարարած է Մուպարաք Ալ Քապիր նաւահանգիստին անօդաչու թռչող սարքով և թևավոր հրթիռով հարուածի մասին:

Փութին Ռուսաստանի խոշոր պիզնեսին առաջարկած է հովանաւորել Ուքրանիոյ դէմ պատերազմը. The Bell: Քրեմլինէն տեղեկութիւնը հերքած են:

Թրամփի ստորագրութիւնը թղթադրամներուն վրայ պիտի յայտնուի. այն պիտի փոխարինէ Ամերիկայի գանձապետի ստորագրութեան:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում