Օրը՝ 60 վայրկյանում | 23.03.2026

Փաշինյանը և Պուտինը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին. Միրզոյան:

Իրանն ու Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել:

Թրամփը հինգ օրով հետաձգել է հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։

Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի նրանցից, ովքեր ոտնձգություն են կատարում Իրանի դեմ. Փեզեշքիան:

Իրանի պաշտպանության խորհուրդը սպառնացել է երկրի դեմ ցամաքային ներխուժման դեպքում ականներ տեղադրել ամբողջ Պարսից ծոցում:

Իսրայելը Լիբանանի հարավում կամուրջ է պայթեցրել:

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել:

Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է մեքենայի. զոհվել է 2 օդաչու:

Սոցիալիստ Էմանուել Գրեգուարն ընտրվել է Փարիզի քաղաքապետ:

Կիմ Չեն Ընը վերընտրվել է Հյուսիսային Կորեայի Պետական գործերի նախագահ:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©