2020-ին ռազմարդյունաբերության ոլորտի հատկացումներն ավելացել են

ՆՆարե Թադևոսյան

Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտին 2020 թ. պետական բյուջեի նախագծով հատկացումներն ավելացել են մոտ 122 տոկոսով: Միջոցների մի մասն ուղղվելու է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, մյուս մասը՝ արտադրական կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանական կարիքները և հայկական արտադրանքով արտաքին շուկա դուրս գալու հնարավորությունը: Այս մասին Ազգային ժողովում բյուջեի քննարկմանը հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ 2020-ին Կառավարությունը մտադիր է 90 դրամաշնորհներով աջակցել տեխնոլոգիական ոլորտի նորարարական ստարտափներին և խմբերին՝ իրենց գաղափարները բիզնեսի վերածելու նպատակով: Ծրագրի իրականացման համար Կառավարությունը նախատեսում է հատկացնել մոտ 1 մլրդ դրամ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում