Լիբանանը չի կատարում Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահին» զինաթափելու պարտավորությունը. Իսրայել Կաց

Լիբանանը չի կատարում Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահին» զինաթափելու պարտավորությունը. Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը «Հըզբոլլահի» դեմ ռազմական գործողությունների ուժեղացման ֆոնին դիմել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին:

Նրա խոսքով՝ Բեյրութը չի կատարում Իրանի կողմից աջակցվող խմբավորմանը զինաթափելու պարտավորությունը, ինչպես նախատեսված է հրադադարի մասին համաձայնագրով:

«Գործեք և քայլեր ձեռնարկեք, նախքան մենք ստիպված կլինենք ավելին անել: Մենք թույլ չենք տա հարձակումներ մեր բնակավայրերի և մեր զինվորների վրա»,- ասել է Կացը:

Նրա խոսքով՝ բախման դեպքում Լիբանանը պատասխանատվություն կկրի։ Ընդ որում, նա հավելել է, որ Իսրայելը Լիբանանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©