ԿԿարմեն Ղուկասյան

Դեսպան Առաքելյանն ու Դեյֆալլահ Ալի ալ-Ֆայեզը քննարկել են Հայաստան-Հորդանան հարաբերություններում առկա դինամիկան

Դեսպան Առաքելյանն ու Դեյֆալլահ Ալի ալ-Ֆայեզը քննարկել են Հայաստան-Հորդանան հարաբերություններում առկա դինամիկան

Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ դեսպան Արսեն Առաքելյանը մարտի 1-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀԹ արտաքին գործերի և արտագաղթյաների գլխավոր քարտուղար Դեյֆալլահ Ալի ալ-Ֆայեզին։ Այդ մասին հայտնում է Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպանատունը:

Արարողակարգային միջոցառմանը հաջորդած պաշտոնական հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Հորդանան հարաբերություններում առկա դինամիկան և նախանշել դրանց հետագա զարգացման ուղենիշները, որոնց համար ամուր հիմք են ծառայում երկու երկրների պատմական կապերը։

Դեսպան Առաքելյանն ու Դեյֆալլահ Ալի ալ-Ֆայեզը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին, հույս հայտնել շուտափույթ խաղաղության հաստատման կապակցությամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում