ԴԴիանա Գասպարյան

Վենսի` ՀՀ պատմական այցից հետո ձևավորվել են առավել համակարգված համագործակցության նոր հնարավորություններ. դեսպան Մկրտչյան

Վենսի` ՀՀ պատմական այցից հետո ձևավորվել են առավել համակարգված համագործակցության նոր հնարավորություններ. դեսպան Մկրտչյան

Փետրվարի 24-ին ԱՄՆ Առևտրի պալատը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ, «Հայաստան» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել է կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են մի շարք ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

 

Բացման խոսքով հանդես են եկել Առևտրի պալատի ավագ փոխնախագահ Քուշ Չոքսին և ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին, գործարար կապերի ընդլայնմանը և համագործակցության ինստիտուցիոնալիզացման կարևորությանը։

 

Դեսպան Մկրտչյանն իր ելույթում ընդգծել է Հայաստանում տեխնոլոգիական միջավայրի զարգացման համար ստեղծված նպաստավոր պայմանները՝ նշելով, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցից հետո ձևավորվել են առավել համակարգված համագործակցության նոր հնարավորություններ։

 

Կլոր սեղան-քննարկմանը վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը՝ խորացնելու երկարաժամկետ և կայուն տնտեսական գործընկերությունը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում