Վարչապետը հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի առաջնորդների հետ

ԳԳայանե Թամամյան

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր ու աշխարհիկ կառույցների առաջնորդների հետ: Վարչապետը փոխանցել է Ֆրանսիայի նախագահի այն կարծիքը, որ Ֆրանսիայի հայ համայնքը մեծ դեր է ունեցել Ֆրանսիայի զարգացման գործում: Էմանուել Մակրոնն ասել է, որ հայ համայնքի շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանի փարիզյան այցն ու պայմանավորվածությունները շատ շուտով արդյունք կարձանագրեն:

«Ֆրանսիայի հայության մասին խոսակցությունից հետո արդեն ակնհայտ է, եթե իրենք հարց ունեն մեզ հետ` այն պետք է անպայման լուծենք, և եթե մենք ունենք հարց իրենց հետ` այդ հարցը անպայման պետք է լուծվի: Եվ ուզում եմ անկեղծ ասել, որ երեկ և այսօր մեր զրույցների ընթացքում պայմանավորվեցինք, որ մեր օրակարգի բոլոր հարցերը արագ լուծում կստանան: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ հնարավորության համար, որովհետև ձեր ներկայությունը, հեղինակությունը, հանգամանքն է, որ բոլոր հարցերին լուծումներ է տալիս, և ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մեր և Ֆրանսիայի համար այդպիսի ուժեղ թիկունք եք ստեղծել: Մենք պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը պետք է լուծենք, որովհետև դրանք շատ կարևոր են բոլորիս համար»,- ասել է Ն. Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում