Հայաստանի իշխանության ու վարչապետի քայլերը կասկածի տակ դնող ուժերը դավադիր են. Արայիկ Հարությունյան

ՆՆարե Ոսկանյան

Երեկ Արցախում տեղի է ունեցել «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը, որի ընթացքում որոշվել է՝ կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը կառաջադրվի 2020-ի նախագահի ընտրությանը:

«Արցախում ձևավորված իշխանությունը պետք է ներդաշնակ աշխատի ՀՀ իշխանությունների հետ, քանի որ դա լինելու է մեր հիմնական պահանջներից մեկը: Բոլոր ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը, կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դրանք պարտվողական, դավադիր ուժեր են: Կարող են տարբեր կերպ մտածել, բայց շեղել հասարակությանը, անհիմն մեղադրել այն քայլերում, որոնք չենք կատարվել, կարելի է համարել դավադրություն։ Եթե դու անհիմն մեղադրում ես՝ չունենալով ինֆորմացիա, հակառակը՝ հակառակորդի ջրաղացին ջուր լցնելով, հասարակությունը պառակտելով, դավադիր քայլ է և հավասարազոր է դավաճանության»,-  նշել է Հարությունյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում