Մոսկվան Հնդկաստանից դեռ չի տեղեկացել ռուսական նավթի գնումը դադարեցնելու մասին

Նյու Դելին համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի ներկրումը և ավելի շատ նավթ գնել ԱՄՆ-ից և Վենեսուելայից՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը Հնդկաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո։ «Այս քայլը կօգնի ավարտել պատերազմն Ուկրաինայում», - ընդգծել է նա։

Թրամփը նաև տեղեկացրել է առևտրային համաձայնագրի մասին, ըստ որի՝ ԱՄՆ-ը Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը 25%-ից կնվազեցնի մինչև 18%, իսկ Հնդկաստանը «կշարունակի ԱՄՆ-ի նկատմամբ առևտրային սահմանափակումները զրոյացնելու ուղղությամբ աշխատանքները»։ Գործարքի շրջանակում Նյու Դելին նաև պարտավորվել է գնել ավելի քան 500 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքներ։

Նարենդրա Մոդին հայտարարել է՝ «երկու խոշոր տնտեսությունների գործակցությունը փոխշահավետ հնարավորություններ կբացի»: Նա չի անդրադարձել Թրամփի հայտարարությանը, որ Նյու Դելին հրաժարվում է ռուսական նավթից:

Մոսկվայից էլ հայտնել են, որ հնդկական կողմից դեռ որևէ հայտարարություն չեն լսել ռուսական մատակարարումները դադարեցնելու մասին:

Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։

Հեղինակ՝ Դիանա Գասպարյան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©