«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

ՔՔրիստինե Թորոսյան

Առաջարկում եմ այսուհետ «բարև»-ից հետո «ոնց ես»-ի փոխարեն իրար հարցնենք` «հիմա ի՞նչ ես կարդում». Աննա Հակոբյան

Առաջարկում եմ այսուհետ «բարև»-ից հետո «ոնց ես»-ի փոխարեն իրար հարցնենք` «հիմա ի՞նչ ես կարդում». Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում նոր հրապարակում է արել՝ ընդգծելով, որ չէր ցանկանա գիրք կարդալու քարոզչության մեջ միայնակ մնալ։ 

«Տիկնա՛յք և պարոնա՛յք, չեմ հասկանում, դուք չե՞ք կարդում: Եթե կարդում եք, բայց չեք ուզում նպաստել, որ ուրիշներն էլ կարդան, և Հայաստանը ամենաշատ կարդացող երկրների շարքում հայտնվի, ապա, ճիշտն ասած, ձեր մոտիվացիան հասկանալի չէ։ Եթե չեք կարդում, այդ դեպքում ի՞նչ եք անում։ 

Հաշվի առեք՝ «ժամանակ չունեմ՝ գիրք կարդամ» պատասխանը ամենավատն է բոլոր հնարավոր պատասխաններից։

Ինչևէ։ Լավ առաջարկ ունեմ։ Առաջարկում եմ այսուհետ «բարև»-ից հետո «ոնց ես»-ի փոխարեն իրար հարցնենք` «հիմա ի՞նչ ես կարդում»։

«Ոնց ես»-ը քիչ մը ձևական և ավելորդ հարց է, որովհետև բոլորս հրաշալի տիրապետում ենք` ով ոնց է։ Հաճախ դիմացինից ավելի լավ գիտենք՝ ինչ է կատարվում նրա աշխատավայրում, անձնական կյանքում, ֆինանսական կյանքում` վարկերը, պարտքերը, դրամաները, գլխին կուտակվող սև ամպերը։ Ուստի կարող ենք «ոնց ես»-ը փոխարինել ռեալ հետաքրքրություն ներկայացնող հարցերով՝ «հիմա ի՞նչ ես կարդում», «ինձ քո վերջին կարդացածներից ո՞րը խորհուրդ կտաս»։

Երաշխավորում եմ` 2 ամսվա մեջ մենք մեզ չենք ճանաչի՝ լավ իմաստով, իհարկե։

Եվ խնդրում եմ (եթե իհարկե գաղափարը կարևորում եք), մի՛ վախեցեք միանալ իմ արշավներին, դրանք չեն կծում»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում