Օրը՝ 60 վայրկյանում | 29.01.2026

Հույս ունենք, որ ՌԴ գործընկերները չեն հապաղի. Փաշինյանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանի հատվածում երկաթգծերը վերականգնելու մասին:

ԵՄ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են Նախիջևանի երկաթուղու նախագծի ուսումնասիրության շուրջ:

ԵՄ անդամ 27 երկրները հավանություն են տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը:

Էրդողանը Թրամփին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Իրանի հետ:

Բոճորիշվիլին ԱՄՆ կոնգրեսի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր:

Ռուսաստանն ու Ուկրաինան զոհված զինվորականների աճյուններ են փոխանակել:

Աբու Դաբիում Ռուսաստանը և Ուկրաինան կբանակցեն երկկողմ ձևաչափով. Ռուբիո:

Չինաստանը ցանկանում է Բրիտանիայի հետ զարգացնել համապարփակ ռազմավարական գործընկերություն. Սի Ծինփին:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©