«911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ տանող ճանապարհին նկատվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի, նաև՝ ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորական խմբերը: Կապան-Ծավ ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի հրանոթի արկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Հրանոթի արկը վնասազերծել են ՊՆ սակրավորները:













