ՊՆ-ից կարևոր տեղեկություն ենք ստացել. Անդրանիկ Քոչարյան

ԳԳևորգ Թոսունյան

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է այսօր եկել մարտական գործողությունների պաշտպանական շրջանում եղած մի բժիշկ: Այդ մասին լրագրողներին նիստից հետո ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ բժիշկն ինքն է ցանկացել տեղեկություն տրամադրել իրենց:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաև լրագրողներին հորդորեց մեկ շաբաթ էլ սպասել՝ վստահեցնելով՝ հանձնաժողով են հրավիրվելու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Արցախից և Հայաստանից:

Քոչարյանի փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարությունից օրերս ստացել են կարևոր տեղեկություն, որը ենթադրում է ուսումնասիրության ծավալների ընդլայնում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում