ԱԱնժելիկա Ժամհարյան

Արձանագրված տվյալների արտահոսքը ՀՀ կառավարության էլեկտրոնային մեյլերի հետ առնչություն չունի․ վարչապետի աշխատակազմ

Արձանագրված տվյալների արտահոսքը ՀՀ կառավարության էլեկտրոնային մեյլերի հետ առնչություն չունի․ վարչապետի աշխատակազմ

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե իբրև ՀՀ կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից։

«Արձանագրված տվյալների արտահոսքը ՀՀ կառավարության էլեկտրոնային մեյլերի հետ առնչություն չունի։

Նախնական ուսումնասիրության արդյունքում կարելի է եզրակացնել, որ արտահոսք եղած ֆայլերը կորզվել են էլեկտրոնային քաղաքացիական դատավարության cabinet.armlex.am հարթակից։

Ներկայում աշխատանքներ են տարվում վերը նշվածը հաստատելու, կորզման եղանակը պարզելու նպատակով»,-նշվում է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում