Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են բացահայտել

ԳԳոհար Սարգսյան

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։35-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ջրային պարեկները կանգնեցրել են Նորատուս գյուղ բնակչի վարած «Օպել» մակնիշի ավոտմեքենան։ Մեքենայի սրահից և բեռնախցիկից հայտնաբերվել է 500 հատ, 155 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Նույն օրը՝ ժամը 21․50-ի սահմաններում, ջրային պարեկները Սևանա լճի վրա՝ ապօրինի ձկնագողության դեպք են բացահայտել։ Այս դեպքով հայտնաբերվել է 273 հատ, 100 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 8։10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները կանգնեցրել են Կարմիրգյուղի բնակչի վարած «Վազ 2107»-ը։

Ստուգմամբ մեքենայի սրահից հայտնաբերվել է 115 հատ, 62,7 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին։
Նույն օրը՝ 9․50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են Սևանի բնակչի վարած «Վազ 2107»-ը։

Բեռնախցիկից հայտնաբերվել է 30 հատ, 11.6 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։
Վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Բոլոր դեպքերով հանգամանքերը պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում