Երևանը՝ ճանապարհորդության զարդ. Forbes-ի հոդվածը

ՀՀասմիկ Առաքելյան

Forbes ամսագիրը հոդված է հրապարակվել Երևանի մասին, որում մեր մայրաքաղաքը ներկայացվում է որպես «ճանապարհորդության զարդ»:

Հոդվածագիրը Երևանը բնութագրում է որպես ապահով և կենսուրախ քաղաք՝ գրավիչ ճարտարապետությամբ և հարուստ պատմությամբ:

«Վարդագույն քաղաքում» քայլելիս շատ հետաքրքրություններ կարելի է գտնել»,- գրել է հոդվածագիրը:
Նա խորհուրդ է տալիս զբոսանքը սկսել1980 թվականին կառուցված Կասկադ համալիրից, որը միացնում է քաղաքի երկու մասերը և ներկայանում է որպես արվեստների կենտրոն: Հեղինակը  խորհուրդ է տալիս այցելել Հանրապետության Հրապարակ և տեսնել «երգող շատրվանները»:

Ռեստորաններից նա առանձնացրել է «Դոլմաման», որը հայտնի է դարձել բազմաթիվ ճանաչված արտասահմանցի հյուրերով, նրանց թվում՝ Բորիս Ելցինը, Հիլարի Քլինթոնը, Ժերար Դեպարդիեն, Մայքլ Քեյնը, Ջորջ Քլունին, Ուելսի արքայազնը, Քանյե Ուեսթը, Խուլիո Իգլեսիասը:

Հոդվածագիրը հիշատակել է «Գինու օրեր» երևանյան փառատոնը, որն այս տարի անցկացվել էր Սարյան փողոցում:   

Հեղինակը խորհուրդ է տալիս համտեսել հայկական ճաշատեսակներ՝ ղափամա, լահմաջո, որն անվանում է «հայկական պիցցա», խորոված և գաթա: Նա հիշատակել է նաև Ախթալայում անցկացվող խորովածի փառատոնը: Իսկ մշակութային միջոցառումներից առանձնացվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը:  

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում